ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը

15:36 • 03.12.13

Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող 28 երկրների արտգործնախարարները մտադիր են քննարկել Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի պաշտոնյան։

 

«Ուկրաինայի հարցը պաշտոնապես չի հայտնվելու օրակարգում, սակայն մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի մասին խոսք կլինի այսօր գործընկեր երկրների հետ հարաբերությունների մասին խոսելու ընթացքում»,-ասել է աղբյուրը։

 

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը մեկնում է Կիև, որպեսզի հանդիպի Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի և նախարարների հետ։