Տավուշի մարզի Չինչին գյուղում դի է հայտնաբերվել

15:41 • 03.12.13

ՀՀ ԱԻ նախարարություն դեկտեմբերի 3-ին, ժամը 12.46-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում հայտնաբերվել է դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Չինչին գյուղի ճագարաբուծական համալիրի մոտակայքում:

 

Հրշեջ-փրկարարները դժվարամատչելի բլրակից դուրս են բերել Նավուր գյուղի բնակիչ՝ 1960 թ. ծնված Վ. Զ.-ի դին: