«Եվրամայդանի» մասնակիցներն այսօր կարգելափակեն խորհրդարանն ու կառավարությունը

13:28 • 03.12.13

Ուկրաինական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող և Ուկրաինայի եվրաինտեգրմանը սատարող ցուցարարներն այսօր պատրաստվում են արգելափակել խորհրդարանն ու կառավարությունը, հաղորդում է focus.ua-ն:

 

Մի քանի հարյուր ցուցարար Անկախության մայդանից ուղղվել է Գերագույն ռադա՝ պահանջելով կառավարության հրաժարականը:

 

Գերագույն ռադայի մոտ բեմ է պատրաստվում, առջում կանգնած է մոտ երկու տասնյակ ավտոբուս, շուրջը՝ սաղավարտներով իրավապահներ, հարևան փողոցների բակերում՝ ավտոբուսներ և բեռնատարներ:

 

Միևնույն ժամանակ բողոքի ակցիայի համակարգողներից մեկի՝ «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Պարուբիայի խոսքով՝ այս գիշեր ուժեղ քամին և որոշ տեղերում -4 ջերմաստիճան ցուրտը ստիպել են ցուցարարներին նոր ապաստանի տարածքներ գտնել մայրաքաղաքի կենտրոնում: