Ռուսաստանի Պետդումայում 2 պատգամավորի միջև ծեծկռտուք է եղել

22:27 • 03.12.13

Ռուսաստանի Պետդումայում դեկտեմբերի 3-ին կռիվ է սկսվել «Единая Россия» խմբակցության պատգամավորներ Ալեքսեյ Ժուրավլևի և Ադամ Դելիմհանովի միջև: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը՝ տուժողներին օգնություն տրամադրելու համար շտապ օգնություն է կանչվել:


Ավելի ուշ Ժուրավլևի մամլո քարտուղարը հայտնել է, որ կռիվը տեղի է ունեցել Պետդումայի նոր մասնաշենքի 15-րդ հարկի վերելակի մոտ:


Ըստ որոշ տվյալների՝ Դելիմխանովին բարկացրել է այն փաստը, որ Ժուրավլևը խնդրում էր ստուգել Դադի-Յուրտ գյուղում չեչեն կանանց հուշարձանի բացման օրինականությունը: Բացի այդ՝ Ժուրավլյևը իր միկրոբլոգում գրություն էր թողել, որում կասկածի տակ էր առնում չեչենական հատուկ ջոկատայինների վերապատրաստումը «Ալֆա» խմբի նախկին աշխատակիցների կողմից: