Ռուսաստանն ու Հունաստանը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանն ու Հունաստանն այսօր ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
«Մենք ստորագրել ենք համաձայնագիր, որը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր հետագա աշխատանքների համար նոր շրջանակներ, նոր սահմաններ է բացում»,- նշել է Շոյգուն Աթենքում Հունաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Դիմիտրիոս Ավրամոպուլոսի հետ բանակցություններից հետո։










