Թաիլանդի կառավարությունն ու ընդդիմությունը թագավորի ծննդյան կապակցությամբ հաշտություն կկնքեն

13:04 • 03.12.13

Թաիլանդի կառավարությունն ու ընդդիմությունը պայմանավորվել են ժամանակավոր հաշտություն կնքել թագավոր Պհումիպոն Ադուլյադետի ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է Газета-ն՝ հավելելով, որ միապետն իր 86-ամյակը կնշի դեկտեմբերի 5-ին։

 

«Փոխադարձ համաձայնության արդյունքում մենք որոշել ենք փոխզիջումների գնալ հանուն մեր մեծ հոր, մեր թագավորի»,-տեղեկությունը հաստատել է Թաիլանդի ազգային անվտանգության խորհուրդը։

 

Ակնկալվում է, որ հաշտությունը կտևի մի քանի օր։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարչապետ Ինգլակ Չինավատը, ում հրաժարականը պահանջում է ընդդիմությունը, կարգադրել է թույլ տալ ցուցարարներին անցնել շրջափակման մեջ գտնվող Կառավարության տան պարսպից այն կողմ։