Ուկրաինացի ընդդիմադիրները վրաններ են տեղադրել Անկախության Մայդանում և տաքանում են խարույկների մոտ

23:24 • 03.12.13

Ուկրաինայում բողոքի ցույցերի մասնակիցները Անկախության Մայդանում տեղադրում են բանակային վրաններ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:


Հաղորդվում է, որ մոտ 10 վրան տեղադրվում է անմիջապես բեմի մոտ, ևս այդքան տեղադրվել են Ուկրաինայի Արհմիությունների դաշնության դիմաց:


Վրանների մոտ ցույցի մասնակիցները խարույկ են վառել, որպեսզի տաքանան: Իրավիճակը Անկախության Մայդանում կայուն է, այնտեղ է գտնվում մի քանի հազար մարդ: