Ուկրաինայի Ռադայի մոտ ոստիկանների հսկողության ներքո բեմ են կառուցում
Ուկրաինայում ոստիկանության հսկողության ներքո Գերագույն ռադայի առջև բեմ է կառուցվում, տեղեկացնում է Взгляд-ը։
Դրա մոտակայքում 20 ոստիկանական ավտոբուս է կանգնած։ Թե ինչ նպատակով է կառուցվում բեմը, հայտնի չէ։
Տեղեկություն այն մասին, որ իշխող «Ռեգիոնների կուսակցությունը» ցանկանում է սեփական հանրահավաքն անցկացնել խորհրդարանի մոտ, չի ստացվել։
Ուկրաինայի իշխանության քաղաքականությունից դժգոհ ցուցարարները ցանկանում են այսօր պիկետ կազմակերպել խորհրդարանի մոտ և պահանջել կառավարության հրաժարականը՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու և խաղաղ ցուցարարների դեմ Մայդանում ուժ կիրառելու հետ։
Երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ մոտ ապագայում Ուկրաինան կվերականգնի բանակցությունները ԵՄ-ի հետ։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Ուկրաինայում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են գործադուլներով և բախումներով։










