ԱՄՆ-ում դատարանը հաստատել է Դեթրոյթի սնանկությունը

23:16 • 03.12.13

ԱՄՆ-ում դաշնային դատավոր Սթիվեն Ռոդսը հաստատել է Դեթրոյթ քաղաքի սնանկացումը: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ ԱՄՆ հեռուստաալիքներին հղումով, քաղաքը կուտակել էր 18 միլիարդ դոլարի պարտք:


Որոշումը քաղաքապետարանին թույլ կտա վճարել հարկերի մի մասը և սնանկության մասին օրենսդրության համաձայն՝ կպաշտպանի վարկատուներից: Քաղաքի իշխանությունները հավանություն են տվել նոր ներդրումների ծրագրին, եթե հաջողվի վերակազմավորել պարտքերը: 


ՍաԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր մունիցիպալ սնանկությունն է: