Սպասվում է փոփոխական եղանակ. առաջիկա օրերի տեսություն

15:43 • 03.12.13

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ի գիշերը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում սպասվում է ձյուն, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ:

 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 8-10, իսկ 6-8-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: 

 

 

Երևանում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Երևանի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ


• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.10C (1935 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.90C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.50C