Լիբանանում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկը

13:17 • 04.12.13

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդներից մեկը սպանվել է Բեյրութում, հայտնում է Al - Jazeera-ն:

 

Հասան ալ-Լակին սպանվել է իր տան մոտ, կեսգիշերին:

 

Այսօր տարածած հաղորդագրության մեջ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել է իր վաղեմի թշնամի Իսրայելին:

 

Սպանությունից առաջ 50-ամյա ալ-Լակին հարցազրույց էր տվել հեռուստատեսությանը՝ ասելով, որ բազմիցս դարձել է Իսրայելի թիրախը:

Աղբյուրը նշում է, որ այս շիական շարժումը պատրաստակամ է Լիբանանը ներքաշել հարևան Սիրիայի ճգնաժամի մեջ: