Հալեպի հայկական թաղամասերում դարձյալ արկեր են պայթել. մարդկային կորուստներ չկան

17:25 • 04.12.13

Հալեպի Սուլեյմանիե, Վիլլաներ և Նոր գյուղ հայաշատ թաղամասերում այսօր հրասանդի 3 արկ է պայթել։
Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրեր» Facebook-յան էջը, բարեբախտաբար մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն պայթյուններն ահուսարսափի են մատնել բնակիչներին։

 

Վնասվել են մի շարք բնակարաններ և ավտոմեքենաներ։

 

«Բերիո լուրերը» տեղեկացնում է, որ Սիրիայի բանակի և զինյալ ընդդիմության միջև բախումները շարունակվում են, և հրասանդի արկերը հաճախ են հասնում հայկական թաղամասեր՝ հատկապես ծայրամասեր։ Մերթընդմերթ լսվում են տարբեր զենքերի, հրաձգության և ռումբերի ձայներ։