Ասադը մտադիր է գլխավորել անցումային կառավարությունը
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մտադիր է պահել նախագահի պաշտոնն ու գլխավորել անցումային կառավարությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ France Presse գործակալությանը հղումով։
Նման հայտարարություն է արել Սիրիայի կառավարության գործող նախարարներից մեկը։
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը նույնպես հաղորդել էր նոր ժամանակավոր կառավարության ձևավորման մասին, որի կազմում լինելու են 9 նախարարներ՝ Ահմեդ Թոումի գլխավորությամբ։
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է, որ հունվարի 22-ին նախատեսված «Ժնև - 2» համաժողովին կմասնակցի անցումային շրջանում Ասադի՝ իշխանությունից հեռանալու պարագայում։
Սիրիայի ազատ բանակն իր հերթին Ասադի հեռացումն իշխանությունից համարել է երկրում ռազմական գործողությունների դադարեցման հիմնական պայմանը։










