Ուկրաինայում ցույցերի առիթ այլևս չկա. Նիկոլայ Ազարով
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ երկրում սպառվել են բողոքի ակցիաների համար առիթները, գործադիր իշխանությունն անխափան աշխատում է, հաղորդում է ria.ru-ն:
«Այն, ինչ դարձել է փողոցային բողոքի ակցիաների պատճառ, այսօր այլևս չկա»,- հայտարարել է Ազարովը:
Նա կարծում է, որ չնայած վարչական շենքերի մոտ պիկետ անելուն՝ Ուկրաինայում գործադիր իշխանությունն անխափան է աշխատում:
Պաշտոնյան նաև նշել է, որ կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ուկրաինայի խորհրդարանի որոշումը բոլորը պետք է ընդունեն որպես իրավական փաստ, պետք է կանգնեցնել քաղաքական լարվածության սրումը:










