Բելգիայում մառախուղի պատճառով 132 ավտոմեքենա է բախվել (տեսանյութ)
Բելգիայի Զոնեբեկե քաղաքի մոտակայքում դեկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Խիտ մառախուղի պայմաններում 132 ավտոմեքենա է բախվել, հաղորդում է korrespondent.net-ը:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է առնվազն 67 մարդ, նրանցից 13-ը ստացել են ծանր վնասվածքներ, նրանց տեղափոխել են մոտակայքում գտնվող հիվանդանոցներ: Մեկ մարդ մահացել է:
Փրկարարական գործողություններին մասնակցել է մոտ 400 մարդ: Պատահարի վայրում շարժական հիվանդանոցի վրան է տեղադրվել, որտեղ վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










