Վենեսուելայի խորհրդարանը որպես օրենք է հռչակել Ուգո Չավեսի սոցիալիզմի կառուցման ծրագիրը

11:08 • 04.12.13

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առաջարկով՝ երկրի Ազգային ժողովը որպես օրենք է հռչակել սոցիալիզմի կառուցման ծրագիրը, որը մշակել է նախկին նախագահ Ուգո Չավեսը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Չավեսը, որը մահացել է այս տարվա մարտին, սոցիալիզմի կառուցման ծրագիրը մշակել էր 2013-2019 թվականների համար և այն հռչակել իր նախընտրական ծրագիր:

 

«Հայրենիքի ծրագիրը» կոչվող փաստաթուղթը նախատեսում է սոցիալիզմի հետագա կառուցում՝ որպես «վայրի կապիտալիզմին» այլընտրանք, նոր որակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամրապնդում և այլն: