Չինաստանը կօգնի Ուկրաինային՝ ազատվել ռուսական գազից ունեցած կախվածությունից

23:42 • 04.12.13

Ուկրաինան և Չինաստանը պայմանավորվել են մոտ ժամանակներս Ուկրաինայի տարածքում քարածխից գազ ստանալու համար նախատեսված գործարաններ կառուցել: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ համապատասխան համաձայնագիրն ստորագրվել է ուկրաինաչինական բիզնես ֆորումի ժամանակ՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիցկիի և Չինական քիմիական ընկերության միջև:


Նախարարության մամլո ծառայությունում նշում են, որ ծրագրի իրագործումը թույլ կտա տարեկան խնայել մինչև 4 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ստեղծել ավելի քան 2.000 նոր աշխատատեղ, ինչպես նաև՝ ստեղծել շուկա, որտեղ տարեկան կօգտագործվի 10 միլիոն տոննա ուկրաինական քարածուխ:


Համաձայնագրով որոշվել են շինարարությունն սկսելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների անցկացման ժամկետները: