Գերմանիայի արտգործնախարարը կմասնակցի Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն ժամանում է Կիև, հաղորդում է dw.de-ն՝ հղում անելով dpa գործակալությանը: Արտգործնախարարը կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրների նախարարների հանդիպմանը:
«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Ուկրաինայում, խիստ եվրոպական գործ է։ Ուկրաինայում ծավալվել է սուր ներքաղաքական բանավեճ: Եվ Եվրոպան պետք է մասնակցի դրան, քանի որ խոսքը նաև Եվրոպայի մասին է»,- Վեստերվելլեի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Գերմանիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Կիևում կանցկացնի մի շարք «երկկողմ բանակցություններ»:










