Սուրբծննդյան տոներին Նորվեգիայի մուսուլմաններն առաջին անգամ հյուսիսային եղջերվի «հալալ» միս կճաշակեն

18:08 • 04.12.13

Նորվեգիայում բնակվող մուսուլմաններն այս տարվա Սուրբծննդյան ու Ամանորի տոներին առաջին անգամ հնարավորություն կունենան հյուսիսային եղջերվի «հալալ» միս ճաշակել, որը շուտով վաճառքի կհանվի խանութներում:

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս միսն արդեն հավանության է արժանացել Նորվեգիայի իսլամական խորհրդի անդամների կողմից: Նորվեգացի արտադրողների հաջորդ քայլը լինելու է նույն կենդանուց «հալալ» ազդրամսի պատրաստումը:

 

Հյուսիսային եղջերվի միսը լայն տարածում ունի սկանդինավյան երկրներում` հատկապես Սուրբծննդյան տոների սեզոնին: Այժմ Նորվեգիայում բնակվող մուսուլմանները ևս հնարավորություն կունենան իրենց ճաշացանկում ներառել այս մթերքը: