Ուկրաինայի նոր հեղափոխության ճակատագիրը կորոշվի առաջիկա 48 ժամվա ընթացքում. Կվասնևսկի

17:49 • 04.12.13

ԵՄ-ին ինտեգրման կողմնակիցները պետք է վճռական լինեն և պահեն բողոքի դինամիկան, որովհետև միայն այդպես կարելի է նախագահ Յանուկովիչին ստիպել զիջումների գնալ, այդկերպ նա կհամաձայնվի այս կամ այն նախարարին աշխատանքից հեռացնել, անգամ՝ վարչապետին: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի մոնիթորինգային առաքելության անդամ և Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևկին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում, գրում է unian.net-ը:

 

Կվասնևսկու կարծիքով՝ ուկրաինական հեղափոխության ընթացքը կորոշվի առաջիկա 48 ժամվա ընթացքում:

Սակայն նա կարծում է, որ եթե ցույցերը սկսեն թուլանալ, ապա նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուժ կկիրառի իրավիճակը կարգավորելու համար:

 

Լեհաստանի նախկին նախագահի կարծիքով՝ Յանուկովիչը չունի իրավիճակի լուծման սեփական ծրագիր: Նա սպասում է իրադարձությունների զարգացմանը և արձագանքում՝ ըստ դրանց կարևորության: «Նա մի նպատակ ունի. վերադարձնել հանգստությունը և ապահովել 2015 թվականի իր վերընտրվելը»,-ասել է նա:

 

Կվասնևսկին կարծում է, որ նախագահի հրաժարականը դեռ քիչ հավանական է, քանի որ Ուկրաինայում իշխանությունը շատ ավելի ուժեղ է, քան «Նարնջագույն հեղափոխության» ժամանակ:

 

Կվասնևսկին նաև նշել է, որ մոտակա ժամանակներում պատրաստվում է այցելել Կիև։