Լյուքսեմբուրգում առաջին անգամ վարչապետի պաշտոնը համասեռամոլ կզբաղեցնի

22:37 • 04.12.13

Լյուքսեմբուրգի քաղաքապետ, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Քսավյե Բետտելը դարձել է առաջին համասեռամոլը, ով ընտրվել է պետության վարչապետի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Բետտելը խոստացել է Լյուքսեմբուրգում միասեռ ամուսնություններն օրինականացնել 2014 թվականին: Բացի այդ՝ նա ծրագրում է դպրոցների ավանդական կրոնական դասերը փոխարինել աշխարհիկով:


Վարչապետի պաշտոնում Բետտելը կփոխարինի Ժան-Կլոդ Յունկերին, ով այս պաշտոնն զբաղեցնում էր 19 տարի: