Վենեսուելայի նախագահն ավտոմեքենաների գներն իջեցրել է. դրանք վաճառվելու են «արդար» գներով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել, համաձայն որի արտասահմանյան և տեղական ավտոմեքենաներն այսուհետ վաճառվելու են միայն իջեցված՝ «արդար գներով», հաղորդում է Взгляд-ը:
Ելույթ ունենալով ուղիղ եթերով՝ նախագահը նշել է, որ այդ նպատակին հասնելու համար իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան ավտոարտադրող գործարանների ղեկավարությունների հետ և կներկայացնեն առավելագույն թույլատրելի գների ցուցակը:
Խիստ վերահսկողության տակ կհայտնվեն նաև ավտոսրահները։ Բացի այդ, նախագահի ստորագրած հրամանագիրը սահմանափակում է գներն օգտագործված ավտոմեքենաների շուկայում:
Շնորհիվ նրա, որ Ազգային ժողովը Մադուրոյին հատուկ լիազորություններ է շնորհել, հրամանն անմիջապես օրենքի ուժ է ստանում՝ «Պաշտոնական թերթում» հրապարակվելու պահից սկսած:










