Լոնդոնի քաղաքապետը տապալել է IQ թեստը
Լոնդոնի քաղաքապետն ուղիղ ռադիոեթերում չի պատասխանել IQ թեստի երկու հարցերին և հրաժարվել է պատասխանել երրորդին, հաղորդում է The Guardian-ը:
Բորիս Ջոնսոնը չի կարողացել պատասխանել IQ թեստի երկու հեշտ հարցերին, իսկ հարցին այն մասին, թե քանի խնձոր կմնա նրա մոտ, եթե նա վերցնի երեքից երկու խնձորը, պատասխանել է. «Քեզ մոտ շատ խնձոր կմնա, ընկեր»:
Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը քննադատության էր արժանացել նրա համար, որ հայտարարել էր, թե պետք չէ խոսել հավասարության մասին՝ առանց IQ-ի մակարդակը հաշվի առնելու: Այլ խոսքերով՝ քաղաքապետն ասել էր, որ աղքատ մարդիկ այնքան էլ խելացի չեն, այդ պատճառով էլ չեն կարողանում բարձր դիրքերի հասնել, գրում է թերթը:
Ավելի ուշ Լոնդոնի քաղաքապետն արդարացել էր՝ ասելով, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել:










