Բրիտանացիները Ֆիլիպիններին օգնելու համար 111.5 միլիոն դոլար են նվիրաբերել
Բրիտանացիները բնական աղետից տուժած Ֆիլիպինների բնակիչներին օգնություն տրամադրելու համար նվիրաբերել են 68 միլիոն ֆունտ ստերլինգ (111.5 միլիոն դոլար): Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման հանձնաժողովը, որն իրականացրել է միջոցների հավաքագրումը:
Նշված գումարը հաջողվել է հավաքել համազգային բարեգործական արշավն սկսելուց մոտ 1 ամիս անց: Այժմ շարունակվում է միջոցների հավաքագրումը, և բրիտանացիները շարունակում են գումարներ փոխանցել հատուկ հաշվեհամարներին, որոնք բացվել են երկրի ամբողջ տարածքում գործող բանկերում:
Ստացված միջոցները կօգտագործվեն ֆիլիպինցիներին սննդամթերքով, ջրով և ժամանակավոր կացարանով ապահովելու համար: Բացի այդ՝ նախատեսվում է ձեռք բերել ջուր մաքրող սարքեր և դեղեր: Հաղորդվում է, որ մինչ այժմ հումանիտար օգնությունից օգտվել են ավելի քան 800.000 տուժածներ:










