Մեքսիկայում ռադիոակտիվ նյութերով բեռնատար են առևանգել
Մեքսիկայում ռադիոակտիվ նյութեր տեղափոխող բեռնատար է առևանգվել, տեղեկացնում է Лента.ру-ն՝ France Presse գործակալությանը հղումով։
Ինչպես տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ), բեռնատարը տեղափոխել է կոբալտ-60 նյութը, որը ճառագայթային բժշկության մեջ օգտագործվում է որպես գամմա ճառագայթման աղբյուր։
Տիխուանա քաղաքի հիվանդանոցից դուրս եկած մեքենան ուղևորվել է երկրի հյուսիս-արևուտքում գտնվող ռադիոակտիվ թափոնների պահեստարան։
ԱԷՄԳ-ն ընդգծում է, որ բեռը չափազանց վտանգավոր է։ Գործակալությունը հստակեցնում է, որ այն օգտագործվում է բժշկական նպատակներով և առևանգման պահին գտնվել է հատուկ պաշտպանական ծածկույթով, սակայն վնասման դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել։
ԱԷՄԳ-ի տվյալներով՝ այդ նյութը չի կարելի օգտագործել միջուկային զենքի ստեղծման համար, սակայն կարող է կիրառվել որպես «կեղտոտ ռումբ», որի պայթյունը կհանգեցնի թունավոր ռադիոակտիվ նյութերի տարածման։










