ԱՄՆ-ում 80 տարի առաջ չեղյալ է համարվել «չոր օրենքը»
ԱՄՆ-ում 80 տարի առաջ չեղյալ է հայտարարվել երկրի պատմության մեջ ամենաանհաջող փորձարկումներից մեկը` «չոր օրենքը», հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Արգելքը գործել է 13 տարի, սակայն ունեցել է հակառակ արդյունքը. երկրում կտրուկ ավելացել է ալկոհոլի օգտագործման ցուցանիշը, տարածվել է կոռուպցիան, ավելացել է ծանր հանցագործությունների թիվը:
«Չոր օրենքի» գոյության 13 տարվա ընթացքում սպանությունների թիվն աճել է 80%-ով, իսկ պետբյուջեն 14 մլրդ դոլար է կորցրել հարկերի չվճարման պատճառով:
Արգելքի կողմնակիցն է եղել Միացյալ Նահանգների 31-րդ նախագահ Հերբերտ Կլարկ Հուվերը, ում պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո թույլատրվել է գարեջրի ու գինու վաճառքը: Ավելի ուշ` 1933թ. դեկտեմբերին, արգելքն ամբողջությամբ հանվել է:
Մինչդեռ Կանզաս ու Օկլահոմա նահանգներն արգելքը վերացրել են 1948թ., իսկ Միսիսիպին` 1966թ.:










