Օբամայի ապօրինի ներգաղթյալ հորեղբորը թույլ են տվել մնալ ԱՄՆ-ում

11:14 • 04.12.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հորեղբորը դատարանը թույլ է տվել մնալ այդ երկրում, հայտնում է The Boston Globe-ը:

 

ԱՄՆ-ի Ներգաղթյալների դատարանը 69-ամյա Օնիանգո Օբամային ասել է, որ նա կարող է շարունակել մնալ երկրում, որտեղ ապօրինի ապրում է արդեն 20 տարի:

 

Նման որոշման համար հիմք է ծառայել օրենքը, որով 1972-ից ԱՄՆ-ում բնակվողներին մշտական բնակության իրավունք է տրվում:

 

Դատարանում Օնիանգոն հերքել է Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, թե Օբաման երբեք չի հանդիպել հորեղբորը. ըստ նրա` 1980-ականներին Օբաման նրա հետ 3 շաբաթ ապրել է Քեմբրիջում:

Օնիանգո Օբաման ԱՄՆ է եկել 1963-ին, Քենիայից, ուսանողական վիզայով: Դատարանը մինչ այդ Օբամա ավագին արտաքսելու որոշումներ էր կայացրել: Նրանով սկսել էին հետաքրքրվել, երբ 2011-ին ձերբակալվել էր անսթափ մեքենա վարելու համար: