ԱՄՆ-ում երկու պարաշյուտիստներ բախվել են երկնքում և մահացել

09:57 • 04.12.13

ԱՄՆ Արիզոնա նահանգում երկու պարաշյուտիստներ մահացել են՝ երկնքում բախվելու հետևանքով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Ողբերգական պատահարը տեղի է ունեցել մարզաբազայում, որը տեղակայված է Ֆինիքս քաղաքից 100 կմ հարավ։ Նրանք բախվել են 60-90 մետր բարձրության վրա, երբ նրանց պարաշյուտներն արդեն բացված են եղել։

 

Ընկնելուց հետո մարզիկներից մեկը տեղում մահացել է։ Երկրորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

 

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ևս մի պարաշյուտիստ է տուժել, սակայն նա թեթև վնասվածքներով է ազատվել։