Արյան գետ. Սլովակիայում գետի ջրերը մի գիշերվա ընթացքում անհասկանալիորեն կարմիր են դարձել (լուսանկար)
Սլովակիայի և Չեխիայի սահմանով հոսող Միյավա գետը դարձել է տեղացիների իրարանցման պատճառ, քանի որ մի գիշերվա ընթացքում դրա ջրերը փոխել են իրենց գույնը` դառնալով ալ կարմիր:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դեպքի առնչությամբ անգամ ոստիկանություն է կանչվել, սակայն նրանք դեռևս որևէ բան չեն պարզել:
Տեղաբնակներից մեկը պատմել է, որ գետի ալ կարմիր ջրերը տեսնելուն պես ինքն ուղղակի խելապատառ փախել է, քանի որ դա նրան սարսափ ֆիլմից տեսարան է հիշեցրել:
Չի բացառվում, որ գետի կարմիր գույնը պայմանավորված է մոտակայքում գտնվող սպանդանոցի զտման համակարգում տեղի ունեցած խոտանով, ինչի հետևանքով կենդանիների արյունը կարող է թափված լինել գետը:












