2014թ. Շվեյցարիան կղեկավարի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալտերը
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության (նախարարության) ղեկավար Դիդյե Բուրկհալտերն այսօր ընտրվել է Համադաշնության նախագահ 2014 թվականի համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: 53-ամյա քաղաքական գործիչը, որը ներկայացնում է Շվեյցարիայի լիբերալ կուսակցությունը, ստացել է քվեարկությանը մասնակցած 202 պատգամավորներից 183-ի աջակցությունը:
Այդ պաշտոնում 2014 թվականի հունվարի մեկից Բուրկհալտերը կփոխարինի Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունից Ուելի Մաուրերին: Նոր նախագահը կշարունակի գլխավորել ԱԳՆ-ն:
Շվեյցարիան խորհրդարանական դաշնային հանրապետություն է: Նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է՝ առանց վերընտրվելու իրավունքի:










