Ուկրաինան և ԵՄ-ն պայմանավորվել են ժամանակացույց ձևավորել ԵՄ-ի հետ ասոցացման «ճանապարհային քարտեզի» իրագործման համար
Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հանդիպում է ունեցել Ուկրաինայում ԵՄ ներկայացուցիչ Յան Թոմբինսկու հետ, ինչի արդյունքում կողմերը պայմանավորվել են ժամանակացույց ձևավորել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի «ճանապարհային քարտեզի» իրագործման համար, հայտնում է gazeta.ru-ն։
«Քննարկվել է Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը նախապատրաստվելու աշխատանքները շարունակելու հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինական կողմը դարձյալ հայտարարել է, որ երկրի եվրաինտեգրման կուրսն անփոփոխ է՝ մասնավորապես ԵՄ-ի հետ ասոցացման նպատակով։










