Ուկրաինայի երեք նախկին նախագահները կոչ են անում վերականգնել բանակցությունները ԵՄ-ի հետ

19:50 • 04.12.13

Ուկրաինայի երեք նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լոենիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն աջակցում են ցուցարար ուկրաինացիների՝ եվրաինտեգրումից հրաժարվելու դեմ բողոքի ակցիային, սակայն զգուշացնում են հնարավոր վտանգավոր հետևանքների մասին:


Ինչպես հայտնում է INTERFAX-ը՝ իրենց համատեղ հայտարարությամբ նախագահները կողմ են արտահայտվում ուկրաինացիների պահանջներին և դատապարտում են «չափազանց մեծ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ»: «Դաժանությունը, որը ցուցաբերել են ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները, պետք է ոչ միայն հասարակայնորեն դատապարտվի, այլև՝  պատժվի Ուկրաինայի օրենսդրության համաձայն», - ընդգծվում է հայտարարության մեջ:


Հայտարարության մեջ ասվում է, որ ստեղծված իրավիճակից ելքը պետք է գտնել քաղաքցիական հասարակության հետ բաց բանակցությունների միջոցով: