Ուկրաինայի ոստիկանությունը լրագրողների դեմ բռնության փաստով ավելի քան 20 քրեական գործ է հարուցել

09:40 • 04.12.13

Կիևի ոստիկանությունը լրատվամիջոցների աշխատակիցների վրա կատարված հարձակումների փաստերով քրեական գործեր է հարուցել։

 

Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, Ուկրաինայի ՆԳՆ-ն 26 հաղորդում է ստացել լրագրողների դեմ բռնության վերաբերյալ։ Տուժածների անունները չեն հրապարակվում։

Երկու գործ քննում է Ներքին գործերի նախարարությունը, իսկ մնացածը փոխանցվել է դատախազությանը։

 

Բացի այդ, ոստիկանությունը Կիևի փողոցներում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող լրագրողներին հատուկ վառ գույնի բաճկոններ է բաժանել, ինչը թույլ կտա նվազեցնել նրանց պատահական մարմնական վնասվածքներ հասցնելու հավանականությունը։

 

Տուժած լրագրողների ցանկը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում, որտեղ նշվում է ավելի քան 50 անուն։ Համաձայն առկա տեղեկությունների՝ նրանց մեծ մասը ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից։