Ուկրաինայի արևմտյան շրջանները ցույցերի պատճառով կարող են զրկվել բյուջետային միջոցներից
Ուկրաինայի արևմտյան շրջանները կարող են չստանալ իրենց հատկացված բյուջետային միջոցները, քանի որ տեղի իշխանությունները դադարեցրել են աշխատանքը ցույցերին մասնակցելու համար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխանցում է Взгляд-ը։
«Հատկապես ուշադրություն եմ հրավիրում երկրի արևմտյան շրջանների վրա, որտեղ իշխանությունները դադարեցրել են աշխատանքը ցույցերին մասնակցելու համար»,-ասել է նա պաշտոնյաներին։
Հիշեցնենք, որ գործադուլ էին հայտարարել Ուկրաինայի արևտյան երեք շրջանները՝ Լվովը, Իվանո-Ֆրանկովսկը և Տերնոպոլը։
Դրանք Ուկրաինայի ամենաաղքատ և սուբսիդավորվող շրջաններն են։










