Վատիկանը հրաժարվել է երեխաների նկատմամբ հոգևորականների ոտնձգությունների մասին տեղեկություններ տրամադրել ՄԱԿ-ին

12:30 • 04.12.13

Վատիկանը հրաժարվել է ՄԱԿ-ին տեղեկություններ տրամադրել կաթոլիկ հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերի մասին, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով BBC-ին:

 

Վատիկանի իշխանություններն ընդգծել են, որ այդ գործերի հետաքննությունը գտնվում է այն երկրների իրավասության ներքո, որտեղ տեղի են ունեցել օրենքի խախտումները, սակայն ոչ Պապական գրասենյակի պատասխանատվության դաշտում։

 

Իրավապաշտպաններն ի պատասխան Վատիկանին մեղադրել են պատասխանատվությունից խուսափելու համար։

Դեռևս 2013թ. մարտին Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ սեռական բռնության դեպքերի հետաքննությունն անհրաժեշտ է՝ կաթոլիկ եկեղեցու հեղինակությունը «մաքրելու» համար։ 2014թ. հունվարին Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչներին կհարցաքննի ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը։