Սնոուդենը հնարավոր է առևանգել է ավստրալական հետախուզության 20.000 գաղտնի նյութեր

11:25 • 05.12.13

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հնարավոր է մասնակցել է պատմության մեջ տվյալների ամենամեծ արտահոսքի դեպքին, գրում է The Economic Times-ը:

 

Խոսքը, մասնավորապես, համակարգիչների միջոցով Ավստրալիայի հետախուզության 20 հազար նյութերի առևանգման մասին է, ինչին հնարավոր է մասնակցել է նաև Սնոուդենը:

 

Ենթադրվում է, որ նա տվյալներ ունի Ավստրալիայի կողմից Ինդոնեզիայի ղեկավարության և հասարակ բնակչության հեռախոսների գաղտնալսման մասին: Դրանք իրենց հերթին կարող են լուրջ ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականոթյան վրա և ճգնաժամ առաջացնել Ավստրալիա - Ինդոնեզիա հարաբերություններում:

 

Նրա ձեռքի տակ կարող են հազարավոր այլ գաղտնի նյութեր լինել: