Բանգլադեշի մայրաքաղաքում բարկացած աշխատակիցները հրդեհել են կարի ֆաբրիկան
Բանգլադեշի 10 խոշորագույն կարի ֆաբրիկաներից մեկի աշխատակիցները հրդեհել են շենքը՝ ոստիկանի կողմից իրենց գործընկերոջ սպանության մասին իմանալուց հետո, գրում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Buzfeed պորտալը։
Աշխատակիցներն իմացել են սպանության մասին մզկիթի բարձրախոսի միջոցով։ Զայրանալով՝ նրանք հրդեհել են Standard Garments ֆաբրիկայի շենքը և արգելափակել ճանապարհը։ Հրդեհմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Ֆաբրիկան գտնվում է Գազիպուր շրջանում՝ մայրաքաղաք Դաքքայից 40 կմ հեռավորության վրա։
Standard Group ընկերության ղեկավարությունը վստահեցնում է, որ հրդեհի վնասները կազմում են առնվազն 100 մլն դոլար։ Զոհեր և տուժածներ չկան։










