Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար մարզադաշտերը ժամանակին չեն կառուցվի
Բրազիլիան պաշտոնապես ընդունել է, որ ոչ բոլոր մարզադաշտերը, որոնք կառուցվում են Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, պատրաստ կլինեն ՖԻՖԱ-ի սահմանված ժամկետում՝ դեկտեմբերի 31-ին:
Երկրի սպորտի նախարար Ալդո Ռեբելոն հայտարարել է, որ վեց մարզադաշտերի կառուցումը՝ Սան Պաուլոյում, Կուրիտիբայում, Պորտու-Ալեգրիում, Մանաուսում, Նատալում և Կույաբայում, կավարտվի միայն հունվարին:
Շինարարության հետ կապված խնդիրները և աշխարհի առաջնության խաղերի բարձր արժեքի դեմ բողոքները դանդաղեցրել են առաջնության պատրաստությունները:
ՖԻՖԱ-ում այս շաբաթ համաձայնել են երկարաձգել սպորտային օբյեկտների հանձնման ժամկետները:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը տեղի է ունենալու 2014 թվականի հունիսի 12-ին Սան Պաուլոյի մարզադաշտում:










