Գերմանիան կարգելի կոսմետիկ վիրահատություններն անչափահասների համար

09:25 • 05.12.13

Գերմանիայի կառավարությունը որոշել է արգելել անչափահասներին դիմել կոսմետիկ վիրահատությունների, եթե դրա համար անհրաժեշտ բժշկական ցուցումներ չկան:

 

Ինչպես հայտնում է Euromag-ը, օրենսդիրները մտադիր են արգելքի վերաբերյալ օրենքն ուժի մեջ մտցնել արդեն 2014թ.-ից:

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ Գերմանիայում իրականացվող բոլոր կոսմետիկ վիրահատությունների 10%-ը բաժին է հասնում մինչև 20 տարեկան անձանց: