Վրաստանի նախագահի աշխատավարձը կկրկնապատկվի
Վրաստանի նախագահի աշխատավարձը` 4,5 հազար լարի, կրկնակի կբարձրանա, և այժմ նա ամեն ամիս կստանա 9.000 լարի՝ մոտ 5.000 ԱՄՆ դոլար, հայտնում է Interfax-ը: Մարգվելաշվիլին իր 9.000 լարի աշխատավարձից առձեռն կստանա 7.200-ը:
Ֆինանսների նախարար Նոդար Հադուրին հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ նախագահի, նոր նախագահի համար աշխատավարձը կլինի եկամտի միակ աղբյուրը:
Նույն պաշտոնյան հայտնել է, որ նախագահի աշխատակազմում զգալի փոփոխություններ են սպասվում, կլինեն կրճատումներ, ուստի կրկնապատկված աշխատավարձը միանգամայն բավարար կլինի կատարված աշխատանքի դիմաց վճարելու համար:










