Ռուս ոստիկանները կրակ են բացել թմրանյութ օգտագործած և «ՉԹՕ-ից փախչող» վարորդին կանգնեցնելու համար
Ռուս ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել Մոսկվա-Մինսկ մայրուղով ընթացող Mercedes-Benz բեռնատարի ուղղությամբ` այն կանգնեցնելու համար:
Ինչպես հայտնում է Газета-ն, վարորդն անընդհատ մայրուղու մի գծից մյուսն է անցել ու ճանապարհային երթևեկության այլ խախտումներ թույլ տվել:
Հետագայում պարզվել է, որ վարորդը եղել է թմրանյութի ազդեցության տակ, և իրավապահներին մեքենան վատ վարելու փաստը բացատրել է այն հանգամանքով, թե իբր ինքը փախել է այլմոլորակայիններից:
Մինսկ ուղևորվող վարորդը խոստովանել է, որ ընկերոջ հետ Մոսկվայում ձեռք է բերել ծխելու համար նախատեսված «սփայս» ու օգտագործել այն:










