ԵՄ դրոշը տեղադրվել է Կիևի քաղաքային խորհրդի շենքին
Կիևի քաղաքային խորհրդի շենքին, Կիևցիների ընդհանուր ժողովի որոշմամբ, տեղադրվել է Եվրամիության դրոշը, տեղեկացնում է Взгляд-ը։
Արարողության կազմակերպիչների խոսքերով՝ Քաղաքային խորհրդի անդամները նշել են, որ «ԵՄ դրոշը պետք է կանգնեցվեր «Եվրամայդանի» առաջին իսկ օրվանից՝ ի նշան Կիևի պատկանելիությանը Եվրոպական գործակցությանը և ընդգծեր կիևցիների եվրոպական ընտրությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու մասին, որը նախատեսվում էր իրականացնել Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում։
Դրանից հետո Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման կողմնակիցները բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացնում։










