Հաքերները հրապարակել են Facebook, VKontakte և Odnoklassniki կայքերից գողացած գաղտնաբառերը

08:28 • 05.12.13

Google, Yahoo, Twitter, LinkedIn, Facebook, VKontakte և Odnoklassniki կայքերի ավելի քան 2 միլիոն գաղտնաբառեր տեղադրվել են համացանցային կայքերից մեկում: Մասնագետները կարծում են, որ դրանք տեղադրել են հաքերները: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Գողացված գաղտնաբառերով կայքը հայտնաբերել են էլեկտրոնային անվտանգության Trustwave ընկերության աշխատակիցները: Այս ընկերության մասնագետներին հաջողվել է մուտք գործել «Պոնի» անունը կրող ծրագրի տվյալների բազա:


Տվյալների բազայում մասնագետները հայտնաբերել են Google, Yahoo, Twitter, LinkedIn, Facebook, VKontakte և Odnoklassniki կայքերի օգտատերերի գաղտնանունների և գաղտնաբառերի ավելի քան 318.000 կոմբինացիաներ: Ենթադրվում է, որ տվյալներն առևանգել են հատուկ վիրուսով վարակված համակարգիչներից: