Համբուրգի օդանավակայանում շուրջ 130 չվերթներ են հետաձգվել «Քսավեր» ցիկլոնի պատճառով
Գերմանիայի Համբուրգ քաղաքի միջազգային օդանավակայանում շուրջ 130 չվերթներ են հետաձգվել երկրի հյուսիսում մոլեգնող «Քսավեր» մրրկային ցիկլոնի պատճառով:
Ինչպես ИТАР-ТАСС-ին տեղեկացրել են օդանավակայանից՝ թռիչքների մասին տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում, սակայն ավիահաղորդակցույթունը չի կարող վերականգնվել մոտակա ժամանակներում:
«Քսավեր» անվանումը ցիկլոնին շնորհվել է Բեռլինի Ազատ համալսարանի կողմից: Ցիկլոնը ձևավորվել է Գրենլանդիայի տարածաշրջանում, անցել մեծ Բրիտանիայի տարածքով և արդեն հասել է Գերմանիա:










