Հնդկաստանում որոնում են մարդակեր վագրին
Հնդկաստանի հարավում գտնվող Բանդիպուր վայրի բնության սրբավայրի հսկիչներին թույլատրել են սպանել վագրին, որը կերել է 3 մարդու: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Հրամանի մեջ նշվում է, որ հսկիչները կարող են զենք օգտագործել այն դեպքում, եթե չկարողանան կենդանուն վնասազերծել տրանկվիլիզատորների միջոցով:
Ավելի վաղ տեղի բնակիչները հարձակվել էին Անտառային վերահսկողության վարչության պարեկների վրա՝ պահանջելով սպանել մարդասպան վագրին:










