Ավիափոխադրողները մեծ իրավունքներ կստանան կռվարար ուղևորների դեմ պայքարում

20:55 • 05.12.13

Ռուսական «Ространснадзор»-ի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Չերնովը հայտարարել է, որ ավիափոխադրողների իրավունքները կմեծացվեն ինքնաթիռում կռվարարների դեմ պայքարելու համար: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ համապատասխան փոփոխությունը կներառվի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հռչակագրում:


Ըստ Չերնովի՝ այժմ գոյություն ունի իրավական խնդիր՝ նման «անհանգիստ» ուղևորին կարող է պատասխանատվության ենթարկել միայն այն երկիրը, որը գրանցում է օդանավը, իսկ ռուսական ինքնաթիռների մեծամասնությունը գտնվում է լիզինգում:


Վերջերս Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության վեհաժողովի ժամանակ ընդունվել է համապատասխան որոշում, համաձայն որի՝ կռվարարին կարող են պատասխանատվության ենթարկել այն երկրներում, որտեղ գտնվում է ինքնաթիռը, որտեղ գրանցված է այն կամ որտեղ վայրէջք է կատարում: