Իսրայելական բանակը մարտական պատրաստվածության է բերվել Լիբանանի հետ սահմանին. ԶԼՄ-ներ

20:21 • 05.12.13

Լիբանանի հետ սահմանին Իսրայելական բանակը ամբողջական մարտական պատրաստվածության է բերվել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Ալ-Վատանիա» գործակալությանը:


Ըստ գործակալության տվյալների՝ փշալարերի երկայնքով պարբերաբար բանակային պարեկներ են շարժվում, հսկիչ աշտարակներից հետևում են լիբանանյան կողմում արձանագրվող շարժին: Հարավային շրջաններում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքերը:


Էն-Նակուրում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում իսրայելական կողմից ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ իսրայելցիները հարձակում են սպասում «Հեզբոլլահ» շարժման կողմից: Չորեքշաբթի Բեյրութում սպանվել է Հասան Հոլո Լակկիս ռազմական թևի հրամանատարներից մեկը: Շիաների առաջնորդները սպանության մեջ մեղադրում են իսրայելական հատուկ ծառայություններին: