Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունները հայտնվել են ընդհատվելու վտանգի առաջ

21:48 • 05.12.13

Պաղեստինցիները մերժել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի առաջարկը Իսրայելի հետ հաշտեցման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Ըստ պաղեստինյան աղբյուրի, ով չի ցանկացել նշել իր անձը և մանրամասնել Իսրայելի և Պաղեստինի միջև հաշտեցման պայմանները, պաղեստինյան կողմը մերժել է առաջարկը, որովհետև հաշտեցումը միայն կբարդացնի իրավիճակը՝ կապված Պաղեստինի օկուպացիայի հետ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերին պատրաստվում էր Նեթանյահուի և Աբասի հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում: