Չինաստանում վաճառքի է հանվել չինական առաջին լուսնագնացի խաղալիք մոդելը
Չինական շուկայում վաճառքի են հանվել այդ երկրի արտադրության առաջին լուսնագնացի` «Նեֆրիտե ճագարի» խաղալիք մոդելները, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ չինական առաջին լուսնագնացը տիեզերք է արձակվել դեկտեմբերի սկզբին. այն պետք է վայրէջք կատարի Երկրի բնական արբանյակի վրա այս ամսվա կեսերին: 100 կգ քաշով սարքը պետք է ուսումնասիրություններ կատարի Լուսնի վրա առնվազն 3 ամիս:










