Քերին Իսրայելում է. սպասվում է նրա հանդիպումը Նեթանյահուի հետ

14:12 • 05.12.13

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իսրայել` Եվրոպայում և Մերձավոր Արևելքում իր շրջագայության շրջանակներում, հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը:

 

Այսօր Քերին կբանակցի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ. առանցքային թեման Իրանի հետ միջուկային ծրագրի հարցով նոր համաձայնությունն է և պաղեստինա-իսրայելական բանակցությունների հեռանկարները:

 

Նեթանյահուն իր խիստ դժգոհությունն էր հայտնել Իրանի և «վեցյակի» համաձայնության առիթով` դա անվանելով պատմական սխալ: Դրա համաձայն Իրանը կես տարվա ընթացքում պետք է դադարեցներ հարստացված ուրանի արտադրությունը և աշխատանքը Արաքի միջուկային օբյեկտում, ինչի դիմաց Եվրամիությունը խոստացել է չեղարկել Իրանի դեմ որոշ պատժամիջոցներ:

 

Սպասվում է նաև Քերիի հանդիպումը պաղեստինցիների առաջնորդի հետ: